Սամեբայում 24 ժամվա ընթացքում երրորդ երկրաշարժն է տեղի ունեցել

Այսօր ժամը 16:50-ին Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղում տեղի է ունեցել 3,6 մագնիտուդով հերթական երկրաշարժը։

Առավոտյան ժամը 07:29-ին Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղից 9 կմ հեռավորության, օջախի 10 կմ խորությամբ, տեղի էր ունեցել ևս մեկ երկրաշարժ՝ 3.3 մագնիտուդով։
Իսկ երեկ ժամը 23։35-ին Սամեբա գյուղի մոտ արձանագրվեց 5.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել էր 6 բալ։