Միջոցառում Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում

Այսօի՝ ապրիլի 30֊ին Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության դահլիճում տեղի ունեցավ Սուրբ Հարության տոնին նվիրված միջոցառում։

Միջոցառմանը մասնակցեցին առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի «Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունի» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի «Սուրբ Գրիգոր Տաթևացի» մեկօրյա դպրոցի (ուսուցչուհի՝ Զարուհի Բարբառյան) և «Ջավախքի ձայներ» երգչախմբի (երգչախմբի ղեկավար՝ Գայանե Աղաջանյան)  սաները։

Ներկա էին Հոգեշնորհ Տեր Նշան վարդապետ Հմայակյանն, Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը, ուսուցիչներ եւ այլ հյուրեր։

Միջոցառման ընթացքում սաները բեմականացմամաբ ներկայացրեցին Սուրբ Հարության տոնի խորհուրդը ու մեր Փրկչի անցած ուղին:
Իսկ ընթացքում հնչող հոգեւոր երաժշտությունը օրը դարձրեց ավելի խորհրդավոր եւ իմաստալից։

Խորհուրդներով եւ բարի հորդորներով լի էր նաև տոնական հանդեսի վերջում հոգեշնորհ Տեր Նշան վարդապետ Հմայակյանի խոսքը, որով դիմեց սաներին. էլ ավելի լավ սովորել եւ առաջիկայում նոր միջոցառումների պատրաստվել եւ զարմացնել։

About Latest Posts Sona Tonakanian Latest posts by Sona Tonakanian (see all) Միջոցառում Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում — 30.04.2022 Ցուցահանդես Ախալքալաքի ապագայի տանը — 30.04.2022 Կրթական կենտրոն Դիլիսկա գյուղում — 30.04.2022