Կրթական կենտրոն Դիլիսկա գյուղում

Այսօր՝ ապրիլի 30֊ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Դիլիսկա գյուղում բացվեց նոր ուսումնական կենտրոն, որն հիմնադիրներն անվանել են Դիլիսկայի կրթության կենտրոն։
Այստեղ գյուղի փոքրիկները եւ պատանիները սովորելու են ծրագրավորում, անգլերեն եւ վրացերեն լեզուներ։  Նորաբաց կենտրոնն արդեն 60 գրանցված սան ունի։
Նախաձեռնության հեղինակ եւ հիմնադիր Գուրգեն Եզոյանը մեզ հետ զրույցում նշում է.
«Սա իրավաբանական մարմին է, գրանցված է որպես հասարակական կազմակերպություն, մեզ աջակցում են ռուսաստանաբնակ Դիլիսկեցիները։ Մեր նպատակն է բարձրացնել գյուղի երիտասարդների կրթական մակարդակը եւ  հաղթահարելի դարձնել պետական լեզվի չիմացության բարիերը»։
Դիլիսկայի  կրթական կենտրոնի բացման արարողությանը ներկա էին Դիլիսկայի հոգեւոր հովիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքային վարչության նախագահ Նաիրի Իրիցյանը, պաշտոնատար այլ անձինք, կրթական կենտրոնների ներկայացուցչներ եւ այլ հյուրեր։
 

About Latest Posts Sona Tonakanian Latest posts by Sona Tonakanian (see all) Կրթական կենտրոն Դիլիսկա գյուղում — 30.04.2022 Պարի միջազգային օրն Ախալքալաքում — 29.04.2022 Վրաց-Ճապոնական բարեկամության արտահայտումն Ախալքալաքում — 28.04.2022