Վաշինգտոնը դեմ է, որ Ռուսաստանը մասնակցի Մեծ քսանյակի գագաթնաժողովին. Սակի


Վաշինգտոնը դեմ է Մեծ քսանյակի՝ Ինդոնեզիայում կայանալիք գագաթնաժողովին Ռուսաստանի մասնակցությանը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սակին։

«Նախագահ Ջո Բայդենը հրապարակայնորեն դեմ է արտահայտվել G20-ին նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությանը։ Մենք ողջունում ենք ձևաչափին Ուկրաինայի մասնակցությունը»,- նշել է Ջեն Սակին։

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով գագաթնաժողովին մասնակցելու՝ Վլադիմիր Պուտինին ուղղված հրավերին, նշել է, որ Մոսկվան կնախապատրաստվի միջոցառմանը, սակայն դեռ հայտնի չէ՝ ինչ մակարդակով։