ԱՄՆ-ն ուկրաինացի զինծառայողներին սովորեցնում է կիրառել արևմտյան զինտեխնիկա


Պենտագոնը Գերմանիայի ամերիկյան ռազմակայաններում սկսել է ուկրաինացի զինծառայողների ուսուցումը՝ Կիևին մատակարարվող արևմտյան զենքի կիրառման համար, այդ թվում՝ ռադիոտեղորոշիչ կայանների և զրահատեխնիկայի։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ռազմական գերատեսչության խոսնակ Ջոն Քիրբին։

Պենտագոնի ներկայացուցչի խոսքով՝ այդ վարժանքները կլինեն հրետանային զենքի կիրառման նախորդ նախապատրաստության շարունակությունը: Քիրբին հավելել է, որ Գերմանիան միակ երկիրը չէ, որտեղ նման վարժանքներ են անցկացվում. դրանք անցկացվում են երեք վայրում: Պաշտոնյան, սակայն, հրաժարվել է հստակեցնել մյուս վայրերը: