Իրակլի Ղարիբաշվիլի. Մենք կկարողանանք ավելի հզորացնել մեր բանակը, շնորհակալ եմ մեր բարեկամներին, գործընկերներին՝ ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, բոլոր նրանց, ովքեր աջակցում են մեր բանակի հզորացմանը

Մեր պատմությունն ու ներկան, որը լի է եղել և լի է մարտահրավերներով, պահանջում է, որ մենք շարունակենք հզորացնել մեր բանակը, մեր բանակի վերափոխման գործընթացը,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Վազիանիի IV հետևակային բրիգադի բազայում՝ Պաշտպանության զորքերի օրվան նվիրված միջոցառմանը ելույթ ունենալիս:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին, ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ի անդամ երկրներին վրացական բանակի հզորացմանն աջակցելու համար։
«Երկարաժամկետ պլանի համաձայն՝ մենք կկարողանանք էլ ավելի հզորացնել մեր բանակը, ամրապնդել պատրաստվածությունն ու պաշտպանունակությունը, էականորեն ավելացնել։ Այսօր ես նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ընկերներին, գործընկերներին՝ ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ի անդամներին, բոլոր նրանց, ովքեր օգնում են մեզ՝ մեր բանակի հզորացմանն աջակցելու համար»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։