Ախալցխա է այցելել Ավստրիայի դեսպան Թոմաս Մուլմանը

Այսօր Ախալցխա է այցելել Ավստրիայի դեսպան՝ Թոմաս Մուլմանը: Այցի ընթացքում դեսպանը հանդիպել է մարզպետի առաջին տեղակալ Շալվա Բերձենիշվիլիին եւ Ախալցխայի քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլիին:
Հանդիպմանը կողմերը քննարկել են Ավստրիայի և Վրաստանի միջև առկա բարեկամական հարաբերությունները և ապագայում տարածաշրջանային մակարդակով համագործակցության խորացումը: Թոմաս Մյուլլերին հետաքրքրում էր Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի ներկա իրավիճակը և ներուժը:
Այսօր Ախալցխայի բերդում բացվել է դեսպանատան կազմակերպած ցուցահանդեսը, որը նվիրված է խաղաղության Նոբելյան առաջին մրցանակակիր Բերտա ֆոն Զուտների կյանքին և գործունեությանը: Մրցանակին նա արժանացել է 1905 թվականին:
Ցուցահանդեսին նշվում էր, որ Բերտան ոչ միայն առաջին կինն էր, ով արժանացավ խաղաղության Նոբելյան մրցանակի, այլ հենց նա էր համոզել իր ընկերոջը՝ Ալֆրեդ Նոբելին, հաստատել խաղաղության Նոբելյան մրցանակը: Բերտան համաշխարհային խաղաղության շարժման առաջատար դեմք էր:Երբեմն նրան ծաղրում էին իր գաղափարների համար և նկարում ծաղրանկարներ՝ «Խաղաղություն Բերտա» մակագրությամբ:Նա պայքարել է ազգային ֆանատիզմի, ագրեսիվ միլիտարիզմի և հակասեմիտիզմի դեմ: Նա ցանկանում էր, որ Եվրոպայի երկրները միավորվեն հանուն խաղաղության։ Նա հրապարակել է բազմաթիվ հոդվածներ, գրել վեպեր խաղաղության և կանանց խնդիրների վերաբերյալ:
Ցուցահանդեսի բացմանը դեսպանը կարևորեց այն փաստը, որ Բերտա ֆոն Զուտներն ամուսնու՝ Արթուր ֆոն Զուտների հետ երկար տարիներ ապրել է Վրաստանում: Նշվեց նաեւ, որ նրա գաղափարները արդիական են ժամանակակից աշխարհում:
Միջոցառման շրջանակներում թարգմանիչ Մզիա Գալդավաձեն հանդիսատեսի դատին հանձնեց Բերտա ֆոն Զուտների «Նամակներ Վրաստանից» գիրքը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների, արվեստի և կրթության, ուսանողության և քաղաքային համայնքի ներկայացուցիչներ:
Ցանկացողները Ախալցխայի բերդի ցուցահանդեսը տեսնելու հնարավորություն կունենան մեկ ամիս:
Այս մասին տեղեկությունը տարածում է Ախալցխայի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը։