Ռազմական գործողության յուրաքանչյուր օրն արժենում է 400 մլն դոլար. Ուկրաինայի ֆինանսների նախարար


Արևմուտքը համաձայնել է ամսական 5 մլրդ դոլար հատկացնել Ուկրաինային՝ երկրի մարդասիրական և քաղաքացիական կարիքները հոգալու համար, սակայն այդ օգնության մեխանիզմները դեռ մշակված չեն՝ հայտարարել է ֆինանսների նախարար Սերգի Մարչենկոն։

«Ակնկալում ենք «Մեծ յոթնյակի» երկրների, Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի համատեղ աջակցությունը»,- հավելել է նա։
Պաշտոնյան կոչ է արել Կիևի կարիքների համար օգտագործել նաև Ռուսաստանի սառեցված ակտիվները։

«Ռազմական գործողությունների յուրաքանչյուր օրն Ուկրաինայում արժենում է 400 մլն դոլար։ Երկրին հասցված ընդհանուր վնասը հարյուր միլիարդավոր դոլարներ է կազմում»,- հավելել է Մարչենկոն։