Ախալքալաքի գավառագիտական թանգարանը եւ Ապագայի տունը հյուրընկալեցին դեսպան Ակիրային

Այսօր՝ ապրիլի 28֊ին Ախալքալաքի գավառագիտական թանգարան եւ Ապագայի տուն այցելեց Վրաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իմամուրա Ակիրան։

Ախալքալաքի գավառագիտական թանգարանում նա ծանոթացավ տարբեր ժամանակներում ջավախքցու կենցաղին, մշակույթին եւ պատմությանը։ Դեսպանը հետաքրքրությամբ զննեց Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված  սենյակը, որտեղ հատուկ ներկայացված էր նաեւ պատմական անկյուն, որը վերաբերում էր Ճապոնիային։ Նա նաև ուշադրությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված սենյակ եւ տպավորված դուրս եկավ թանգարանից։

Հաջորդիվ այցելեց Ախալքալաքի Ապագայի տուն, որտեղ կրթական կենտրոնի սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսն էր։   Այցի վերջում Ապագայի տան տնօրեն Սաթենիկ Մահտեսյանը դեսպանին նվիրեց հայկական եւ վրացական ավանդական զգեստներով տիկնիկներ, որնոք պատրաստել էին Ախալքալաքի ապագայի տան սաները։

Այս երկու կենտրոններ այցով դեսպանը ծանոթացավ Ախալքալքի մշակությաին անցուդարձին։
Նշենք՝ աշխատանքային այցով Ախլաքալաքում էր Վրաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իմամուրա Ակիրան։

About Latest Posts Sona Tonakanian Latest posts by Sona Tonakanian (see all) Ախալքալաքի գավառագիտական թանգարանը եւ Ապագայի տունը հյուրընկալեցին դեսպան Ակիրային — 28.04.2022 Դեսպան Ակիրան Ախալքալաքում այցելեց հայ առաքելական եւ վրաց ուղղափառ եկեղեցիներ — 28.04.2022 Ճապոնիայի դեսպանն հանդիպեց Ախալքալաքի Տեղական իշխանությունների ներկայացուցիչներին — 28.04.2022