Ախալցխայում քաղաքային տրանսպորտի արժեքը կրկնապատկվել է

Ախալցխայում քաղաքային տրանսպորտի արժեքը կրկնապատկվել է։ Եթե ​​նախկինում քաղաքացին պետք է վճարեր 0,20 թեթրի քաղաքի մեկ կետից մյուսը գնալու համար, ապա այժմ վճարելու է 0,40»,- այս տեղեկությունը հաստատում է «Գեո ԹիՎի» ՍՊԸ-ն և որպես պատճառ նշում վառելիքի թանկացումը։

Ախալցխայի քաղաքապետարանը սուբսիդավորում է ներքաղաքային տրանսպորտի արժեքի 50%-ը։ Ինչպես մեզ ասացին քաղաքապետարանում, այժմ պետք է վճարեն 0,40 թեթրի, քանի որ արժեքը 0,80 թեթրի է։
Ախալցխայի քաղաքապետարանի տվյալներով՝ ճանապարհածախսի սուբսիդավորման համար ամբողջ տարվա ընթացքում տրամադրվում է 44000 լարի: