ԱՄՆ-ի զենքի պաշարները շուտով կարող են սպառվել Կիևին շարունակվող օգնության պատճառով. Bloomberg


ԱՄՆ-ի զենքի պաշարները կարող են սպառվել մի քանի ամսից, եթե Վաշինգտոնի վարչակազմը շարունակի ռազմական օգնություն ուղարկել Ուկրաինային: Այդ մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով փորձագետներին։

Պաշտպանության նախկին փոխնախարար Էլեն Լորդի խոսքով՝ ԱՄՆ-ը Կիևին է փոխանցել Stinger շարժական հակաօդային պաշտպանության համակարգի իր պաշարների գրեթե մեկ քառորդը՝ գրում է պարբերականը։

Իր հերթին, Profesional Services Council կազմակերպության նախագահ Դեյվիդ Բերտոն նշել է, որ Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր Միացյալ Նահանգները մարտական պատրաստության վիճակի է բերել իր զենքի ամբողջ պաշարների մոտ մեկ երրորդը, մինչդեռ դրանց հետագա համալրման պայմանագրերը չեն կնքվել։

Պենտագոնին Կիև սպառազինությունների մատակարարման առնչությամբ մտահոգություն են հայտնել նաև ԱՄՆ պաշտպանական ընկերությունները: Նրանք, սակայն, մտավախություն ունեն, որ Ուկրաինայում իրավիճակի փոփոխության պատճառով, զենքի արտադրության աճը կարող է հանգեցնել չպահանջված զենքի կուտակումների՝ գրում է Reuters-ը: