Ախալքալաքում է Վրաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Իմամուրա Ակիրան

Այսօր՝ ապրիլի 27-ին Ախալքալաքի մեծահասակների զարգացման կնետրոնում տեղի ունեցավ հանդիպում տեղի հասարակական կազմակերպությունների,  լրատվամիջոցների ներկայցուցիչների եւ Վրաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Իմամուրա Ակիրայի միջեւ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթական, առողջապահական, ինտեգրացիոն, տնտեսական եւ մի շարք այլ հիմնախնդիրներ։ Դեսպանը լսեց ներկաների առաջարկները տարբեր խնդիրների վերաբերյալ։

«Առաջին անգամ եմ Ախալքալաքում, ինձ շատ բան է հետաքրքիր, հատկապես, թե ի՞նչ խնդիրներ կան։ Մեզ հետ համագործակցությամբ ձեռք է բերվել երկու աղբատար մեքենա եւ բնապահպանական խնդիրը մշտապես մեր ուշադրության կնետրոնում է։ Այստեղ գյուղատնտեսության զարգացման պոտենցիալը եւս մեծ է»,-  հարցազրույցի ժամանակ նշեց դեսպանը։
Նշենք, որ վաղը նախատեսվում է մի շարք հանդիպումներ եւս։ Վրաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Իմամուրա Ակիրան հանդիպում կունենա տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ, կայցելի հայ առաքելական եւ վրաց ուղղափառ եկեղեցի։  Առաջիկա հանդիպումները եւս կլուսաբանենք։

About Latest Posts Sona Tonakanian Latest posts by Sona Tonakanian (see all) Ախալքալաքում է Վրաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Իմամուրա Ակիրան — 27.04.2022 Պատվաստումներ Ախալքալաքի մունիցիպալիտետում — 27.04.2022 Լեհաստանի դեսպանն այցելեց Ախալքալաք՝ ապատեղեկատվության վերաբերյալ ծրագրի շրջանակներում — 26.04.2022