Բելառուսում ահաբեկչության համար կարող է մահապատիժ սահմանվել


Բելառուսական օրենսդրությամբ հանրապետությունում շուտով կարող է մահապատիժ կիրառվել որպես պատժի բացառիկ միջոց ահաբեկչական գործողություններ կատարելու համար: Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխությունները քննարկվել են Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատում (խորհրդարանի ստորին պալատ), հայտնել է հանրապետության խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ փաստաթուղթը պատրաստվել է «ապակառուցողական տարրերի վրա զսպող ազդեցություն գործադրելու, ինչպես նաև ահաբեկչական գործունեության դեմ պետության վճռական պայքարը ցույց տալու նպատակով»։ Ստորին պալատից օրինագիծը կանցնի Հանրապետության խորհուրդ (վերին պալատ), տեղեկացնում է БелТА գործակալությունը: