Պատվաստումներ Ախալքալաքի մունիցիպալիտետում

Ախալքալաքի առողջապահության կետրոնը, Իմունիզացիայի համաշխարհային շաբաթվա շրջանակներում, իրականացնում է պատվաստումներ Ախալքալաքի մունիցիպալիտետում։  Ախալքալաքի Առողջապահության կենտրոնի աշխատակիցների հետ այցելել ենք Կարտիկամ գյուղ, որտեղի բուժկետում պատվաստեցին գյուղի երեխաներին։
«Ակցիայի նպատակն է մանրամասնորեն ներկայացնել պատվաստումների կարևորությունը։ Իմունիզացիան գործառույթ է, որի շնորհիվ անձը ձեռք է բերում իմունիտետ եւ պաշտպանվում է մի շարք հիվանդություններից։ Ցավոք ոչ բոլորն են պատվաստված, շատերի համար պատվաստանյութերը հակացուցված են, վերջիններս  միայն այն դեպքում պաշտպանված կլինեն, եթե շրջապատը պատվաստված լինի։ Ուզում եմ դիմել երեխաների ծնողներին, որպեսզի նրանք պատվաստեն իրենց փոքրիկներին՝ պաշտպանելով նրանց վարակիչ հիվանդություններից»,- մեզ հետ զրույցում նշում է Ախալքալաքի Առողջապահության կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանը։

Նշենք՝ Իմունիզացիայի համաշխարհային շաբաթը,  նշվում է ամեն տարի ապրիլի վերջին, այն նպատակ ունի խթանել պատվաստանյութերի օգտագործումը՝ բոլոր տարիքի մարդկանց հիվանդություններից պաշտպանելու համար: Իմունիզացիան ամեն տարի փրկում է միլիոնավոր կյանքեր և լայնորեն ճանաչվում է որպես աշխարհի ամենահաջողված առողջապահական միջամտություններից մեկը:

About Latest Posts Sona Tonakanian Latest posts by Sona Tonakanian (see all) Պատվաստումներ Ախալքալաքի մունիցիպալիտետում — 27.04.2022 Լեհաստանի դեսպանն այցելեց Ախալքալաք՝ ապատեղեկատվության վերաբերյալ ծրագրի շրջանակներում — 26.04.2022 Ախալքալաքում կանցկացվի վոլեյբոլի մրցաշար — 26.04.2022