Վրաստանի արտգործնախարարը Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ

  Կողմերը քննարկել են տնտեսական հարաբերությունների նոր հնարավորությունները, այդ թվում՝ տրանսպորտի ոլորտում և համագործակցությունը Հարավային Կովկասում կայունության ապահովման գործում։
Տարածաշրջանային համագործակցության համատեքստում Ադրբեջանի նախագահը կենտրոնացել է եռակողմ ձևաչափով Թբիլիսիի, Բաքվի և Երևանի համագործակցության հնարավորությունների վրա։
Հանդիպումից հետո Դարչիաշվիլին գրել է Twitter-ում Թբիլիսիի և Բաքվի միջև գործընկերությունը «ամեն օր ավելի է ուժեղանում և ուղղված է խաղաղությանը, կայունությանը և տարածաշրջանային զարգացմանը»։
Բաքու այցի ընթացքում Վրաստանի արտգործնախարարը կհանդիպի նաև իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի, վարչապետ Ալի Ասադովի և Ազգային ժողովի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։