Ախալքալաքում կանցկացվի վոլեյբոլի մրցաշար

Սույն թվականի մայիսի 3֊ին Ախալքալաքի մունիցիպալիտետում տեղի կունենա վոլեյբոլի մրցաշար, որին կմասնակցեն մունիցիպալիտետի գյուղերի թիմերը։
Մրցաշարի սկսվելու ժամի վերաբերյալ յուրաքանչյուր գյուղի ակումբի կտեղեկացնի գյուղի լիազորը։
Խաղի անցկացման հերթականությունը որոշելու համար Ախալքալաքի քաղաքապետարանում անցկացվեց վիճակահանություն։
Ըստ վիճակահանության արդյունքների թիմերը կխաղան հետեւայլ կերպ.
Կոչիո֊Խավեթ
Բուզավեթ֊ Դադեշ
Կարտիկամ֊Ղադոլար
Գումբուրդո֊ Բուղաշեն
Վաչիան֊Չունչխա
Չամդուրա֊ Իխտիլա
Կիրովական֊Սուլդա
Ազավրեթ֊ Սամսար
Զակ֊Օրջա
Խուլգումո֊Ախալքալաք
«Սպորտային կյանքի ակտիվացումը մեր առաջնային նպատակներից է, Ախալքալաքի քաղաքապետարանը պարբերաբար կանցկացնի մրցաշարեր»,֊ նշում է Ախալքալաքի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը։
Նշենք, որ վոլեյբոլի մրցաշարի ընթացքի եւ արդյունքների մասին պարբերաբար կտեղեկացնենք մեր ընթերցողին։

About Latest Posts Sona Tonakanian Latest posts by Sona Tonakanian (see all) Ախալքալաքում կանցկացվի վոլեյբոլի մրցաշար — 26.04.2022 Ախալքալաքում էին Լիտվիայի ազգային փոքրամասնության ներկայացուցիչները — 26.04.2022 Ապրիլի 24-ն Ախալքալաքում — 24.04.2022