Արցախի նախագահը ծաղիկներ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 24-ին Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ու երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ դրել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: