Մարիուպոլում իրավիճակը մտել է բնականոն հուն. ՌԴ պաշտպանության նախարարություն


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ամփոփել է Մարիուպոլում իրադրությունը:

«Իրավիճակը մտել է բնականոն հուն։ Ուկրաինացի նացիստների մնացորդները և օտարերկրյա վարձկաններն արգելափակված են «Ազովստալ» գործարանի տարածքում։ ԱՄՆ պետքարտուղարի խոսնակի հայտարարությունը, թե ուկրաինական կողմը շարունակում է վերահսկել Մարիուպոլը, ֆեյք է»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։

Նախարարության տվյալով՝ գտնվել է ապրիլի 14-ին կործանված «Մոսկվա» հրթիռային հածանավի անձնակազմի անդամներից մեկի դին, ևս 27-ը համարվում են անհետ կորած։ Նշվում է, որ հածանավից ընդհանուր առմամբ տարհանվել էր 396 զինծառայող։

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ  Մարիուպոլն անցել է Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ: