Իտալիայում Հայաստանի դեսպանությունից հայտնում են՝ ապրիլի 21֊ին Վենետիկի բիենալլեի շրջանակում տեղի ունեցավ հայկական ցուցադրության բացման արարողությունը։ Այս տարի այն ներկայացված է լիտվահայ արվեստագետ Անդրիուս Արությունյանի «Ղարիբ» ստեղծագործությամբ։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ դեսպանության խորհրդական Քրիստինա Մեհրաբեկյանը։

Իր ելույթում նա մասնավորապես նշեց, որ հայրենազրկված, սեփական արմատներից կտրված հայ ժողովրդին ավելի քան ծանոթ է «ղարիբի» խորհուրդը։

Այսօր արցախահայությունը դարձյալ ապրում է էթնիկ զտման ու ահաբեկման վտանգի ներքո։ Նա հավելեց, որ մշակույթի ամենակարևոր առաքելություններից է բացառել անտարբերությունը, յուրովի ուշադրություն հրավիրել խնդիրների վրա և լուծումներ փնտրել։

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը։