Ախալքալաքի մարզական համալիրի սանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Ախալքալաքի մարզական համալիրի սան, ծնունդով Արագվա գյուղից Գոռ Այվազյանը (51 կգ)  դարձավ չեմպիոն։
Ապրիլի 13֊ից 21֊ը ընթանում է Բռնցքամարտի  երիտասարդների Եվրոպայի առաջնություն 2022֊ը։ Գոռը ընդհանուր հաշվով ունեցել է 4 մենամարտ։ Առաջինը հաղթանակ է տարել գերմանացի մարզիկի հետ պայքարում, հաջորդիվ հաղթական մարտեր է անցկացրել Ուկրաինայի եւ Ադրբեջանի բռնցքամարտիկների հետ, իսկ չեմպիոնական որոշիչ մենամարտը անցկացրել է Ալբանիան ներկայացնող բռնցքամարտիկի հետ։ Արդյունքում Գոռը դարձել է Եվրոպայի չեմպիոն։  Նկատենք, որ պատանի մարզիկը 2019֊ը թվականին եւս նվաճել էր  Եւվրոպայի պատանիների չեմպիոնի տիտղոսը։
«Գոռ Այվազյանը 7 տարեկանից հաճախել է Ախալքալաքի մարզական համալիր, նա ամենափոքր բռնցքամարտիկն էր եւ շատ աշխատասեր։ Գոռը հաղթանակներով է վերադարձել բազում միջազգային առաջնություններից։ Բարձր եմ գնահատում նաև նրա անձնական մարզիչ Գագիկ Էլիզբարյանի աշխատանքը սանի ձեռքբերումների հարցում»,֊մեզ հետ զրույցում նշեց Ախալքալաքի մարզական համալիրի տնօրեն Ատոմ Էլիզբարյանը։
Նշենք, որ ընթացող մրցաշարում Վրաստանի առաջնությունից ֆինալում են նաև Թեմուր Քաջիան (63կգ) նա եւս նվաճել է չեմպիոնի տիտղոս, իսկ Թաթիա Բուկիան (75կգ) շարունակելու է պայքարը ոսկե մեդալի համար։
 
 

About Latest Posts Sona Tonakanian Latest posts by Sona Tonakanian (see all) Ախալքալաքի մարզական համալիրի սանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է — 21.04.2022 Ծառատունկ Ախալքալաքում — 20.04.2022 Երիտասարդների բիզնես գաղափարների իրականացմանը միտված նոր ծրագիր Ախալքալաքում — 20.04.2022