Իսրայելը հրաժարվել է զենք վաճառել Ուկրաինային և փոխարենը կտրամադրի մարդասիրական օգնություն՝ փրկարարական ծառայությունների համար պաշտպանիչ սարքավորումների տեսքով՝ ըստ Jerusalem Post-ի՝ հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը:

Նշվում է, որ այս որոշումը հետևել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ բանակցություններին, որոնց ժամանակ ուկրաինացի նախարարը զենքի վաճառքի մերժում է ստացել։ Պարբերականը ենթադրում է, որ Երուսաղեմը «դիվանագիտորեն» հրաժարվել է Ուկրաինային զենք վաճառել կամ ուղարկել՝ Մոսկվայի հետ հարաբերությունները չսրելու պատճառաբանությամբ։