Լեհաստանը հայտարարում է, որ զենքը պետք է Ուկրաինա մատակարարել առանց ուշացման


Արևմուտքը պետք է զենք մատակարարի Ուկրաինային առանց հապաղելու, «եթե դրանք երկու շաբաթից առաքվեն, կարող է շատ ուշ լինել»։ Այս մասին ասել է Լեհաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Պյոտր Մյուլլերը՝ հայտնում է ТАСС-ը։

«Ե՛վ Լեհաստանը, և՛ մեր դաշնակիցները՝ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և մի շարք այլ երկրներ, մեծ քանակությամբ զենք են ուղարկում Ուկրաինայի տարածք, որպեսզի ուկրաինացիները կարողանան պաշտպանել ոչ միայն իրենց տարածքը, այլև Եվրոպայի անվտանգությունը»,- ասել է պաշտոնյան։

Գերմանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչն էլ մեկ անգամ ևս հաստատել է, որ Բեռլինը Բունդեսվերի պաշարներից Կիևին ծանր սպառազինություն չի մատակարարի: