ՀՀ վարչապետը Մոսկվայում ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշահամալիրին. լուսանկարներ


Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն:

Ապրիլի 20-ի առավոտյան վարչապետ Փաշինյանն այցելել է Մոսկվայի Ալեքսանդրի այգի, որտեղ ծաղկեսպակ է դրել Անհայտ զինվորի հուշահամալիրին և հարգանքի տուրք մատուցել:
Վարչապետին ուղեկցել են ՀՀ կառավարական պատվիրակության անդամները:

Պաշտոնական արարողությանը հնչել է Հայաստանի պետական օրհներգը, որից հետո տեղի է ունեցել պատվո պահակախմբի քայլերթը: