Ինչ խնդիրներ կարող է ունենալ Վրաստանը Ուկրաինայի պատերազմի պատճառով. հանդիպում Ախալցխայում

Ինչ վտանգների և խնդիրների առաջ կկանգնի Վրաստանը ուկրաինական պատերազմի պատճառով և ինչ խոչընդոտներ է պետք հաղթահարել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, այս հարցերի մասին այսօր խոսել է Ռազմական անձնակազմի Ասոցիացիայի ղեկավար Գեորգի Ցխվիտավան։

Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն 30 տարի շարունակ մի շարք աջակցություն է ցուցաբերում Վրաստանին, այդ թվում՝ վերապատրաստում է և ֆինանսական աջակցություն է ցուցաբերում վրացական զորամասերին։

Հանդիպումն անցկացվել է Ախալցխայի Մեծահասակների կրթության կենտրոնում։ Այն կազմակերպել էր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի Ախալքալաքի տեղեկատվական կենտրոնի գրասենյակը։