Իրանն ու Ռուսաստանն ընդգծել են էներգետիկ ոլորտում համագործակցության զարգացման կարևորությունը


Ռուսաստանում Իրանի դեսպան  Քազեմ Ջալալին «Նավթագազ» 21-րդ ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է, որ նավթային ու գազային հարուստ պաշարների շնորհիվ Իրանն ու Ռուսաստանը համագործակցությունը զարգացնելու լավ հնարավորություն ունեն։

Նա հավելել է, որ ցուցահանդեսին Իրանի նավթի փոխնախարար և նավթաքիմիական ընկերության գլխավոր տնօրեն Մորթեզա Շահ Միրզայիի և մի շարք իրանական ընկերությունների ներկայությունը վկայում է ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը զարգացնելու Թեհրանի կամքի մասին: