ԱՄՆ-ն Վրաստանի գլխավոր ռազմավարական գործընկերն է և ամեն ինչ կարվի երկու պետությունների միջև հարաբերությունները խորացնելու համար. Իրակլի Կոբախիձե

ԱՄՆ-ն Վրաստանի գլխավոր ռազմավարական գործընկերն է և ամեն ինչ կարվի երկու պետությունների միջև հարաբերությունները խորացնելու համար. Իրակլի Կոբախիձե

ԱՄՆ-ն Վրաստանի գլխավոր ռազմավարական գործընկերն է, և «ամեն ինչ կարվի» երկու պետությունների միջև հարաբերությունները խորացնելու համար, այսօր ասել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Կոբախիձեն մեկնաբանել է 2023 թվականի բյուջեի նախագծում Վրաստանին աջակցելու համար ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից 88 միլիոն դոլարի հատկացումը։

«Միացյալ Նահանգները մեր հիմնական ռազմավարական գործընկերն է և իհարկե ամեն ինչ արվելու է այդ ռազմավարական գործընկերությունը ոչ միայն պահպանելու, այլև էլ ավելի խորացնելու համար»,- ասել է ԳՄ ղեկավարը՝ մեկնաբանելով աջակցության փաթեթը։

Երկուշաբթի հրապարակվեց Պետդեպարտամենտի, արտաքին գործողությունների և հարակից ծրագրերի Կոնգրեսի բյուջեի հիմնավորման տեքստը:

Փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ օգնությունը կաջակցի Վրաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը, ինչպես նաև երկրի եվրաատլանտյան ինտեգրմանը։