Ցանկանում եմ կոչ անել քաղաքացիներին հանդարտվել, մարտահրավերների ֆոնին երկիրը պահպանում է խաղաղությունը, կայունությունը, մենք չպետք է ընկնենք էմոցիաների, սադրանքների հետևից. Իրակլի Ղարիբաշվիլի

Ցանկանում եմ քաղաքացիներին կրկին հանդարտության կոչ անել, մարտահրավերների ֆոնին երկիրը պահպանում է խաղաղությունն ու կայունությունը, մենք չպետք է ընկնենք էմոցիաների, սադրանքների հետևից և այդպիսով հանգիստ և հաստատակամ շարունակենք երկրի զարգացումը,- այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Վարչապետի խոսքով՝ առաջիկա շաբաթվա ընթացքում շինարարական ընկերություններին կներկայացվի երկարաժամկետ ապառիկ ծրագրով շինարարական փաթեթ, իսկ ապրիլից կսկսվեն ինտենսիվ աշխատանքը զբաղվածության ծրագրի վրա, որը հազարավոր աշխատատեղեր կստեղծի։

«Ուզում եմ քաղաքացիներին ևս մեկ անգամ հանդարտվելու կոչ անել։ Մարտահրավերների ֆոնին երկիրը պահպանում է խաղաղությունն ու կայունությունը։ Պետք չէ էմոցիաների, սադրանքների հետևից ընկնենք և այսպես հանգիստ ու հաստատակամ շարունակենք երկիրը զարգացնել։ Իմ հանձնարարությամբ՝ տնտեսագիտական ​​թիմն արդեն պատրաստել է փաթեթ, որը առաջիկա շաբաթվա ընթացքում կներկայացվի շինարարական կազմակերպություններին։ Խնդիրը վերաբերում է երկարաժամկետ մարումներով շինարարության մեկնարկին։ Մենք ցանկանում ենք, որ այս մարտահրավերների, ճգնաժամի պայմաններում երկրում տնտեսական աճն էլ ավելի բարձր լինի։ Սա ուղղակիորեն կապված է զբաղվածության ծրագրի հետ, որի վրա մենք կսկսենք ինտենսիվ աշխատել ապրիլից և հազարավոր աշխատատեղեր կստեղծենք երկրում»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Աղբյուր՝ 1tv.ge: