Մենք ոչ գազ արտադրող ենք, ոչ նավթ արտադրող, այնուամենայնիվ, վառելիքի գներով աշխարհում 100-րդ տեղում ենք, սադրանքների հետևից մի՛ ընկեք. Իրակլի Ղարիբաշվիլի

Ինչ վերաբերում է վառելիքի գներին, ևս մեկ անգամ ուզում եմ ասել, որ վառելիքի գներով մենք աշխարհում 100-րդ տեղում ենք, հատկապես այդ դեպքում բոլորին հիշեցնում եմ, որ մենք ոչ գազ արտադրող ենք, ոչ էլ նավթ արդյունահանող և արտադրող,- այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Վարչապետը քաղաքացիներին կոչ է արել սադրանքների չգնալ:

«Մենք ներմուծումից կախված երկիր ենք։ Եվս մեկ անգամ կոչ եմ անում մեր քաղաքացիներին չդիմել այս սադրանքներին։ Երեկ ոստիկանությունը պետք է արձագանքեր, իհարկե, դա շատ ճիշտ էր, քանի որ չի կարելի, երբ մարդիկ իրենց այդքան սադրիչ են պահում և փակում փողոցները՝ սեփական մեքենաներով։ Սա անընդունելի է։ Երկրում պետք է կարգուկանոն լինի, և բոլոր քաղաքացիները պետք է ենթարկվեն օրենքին»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։