Ախալցխայի ավտոտեխսպասարկման կետում տուժածների դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել

Ախալցխայի ավտոտեխսպասարկման կետում անվադողերի պայթելու հետեւանքով ի՞նչ վնասվածքներ են ստացել և ինչ վիճակում են գտնվում տուժածները։ Դեպքից հետո տուժածները տեղափոխվել են Ախալցխայի հիվանդանոց։

Կլինիկայի հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ ասում են. «Մեկը ձեռքի կոտրվածք ուներ, մյուսը՝ մաշկի թեթև վնասվածքներ։ Այդ մարդիկ դուրս են գրվել նույն օրը։ Երրորդը վիրավորվել է պարանոցի շրջանում, վիրահատվել է և այժմ գտնվում է կայուն վիճակում։ Հիվանդը բուժումը շարունակում է կլինիկայում»։

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ մարտի 26-ին։ ՆԳՆ-ից հայտնում են, որ հետաքննությունը կատարվում է Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով, որը նախատեսում է շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնների խախտում։