Պետության ղեկավարը պետք է սթափություն պահպանի. Պեսկովը՝ Պուտինի հասցեին Բայդենի նոր արտահայտության մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նման արտահայտություններն է՛լ ավելի են նեղացնում Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորման հնարավորությունների պատուհանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բայդենի նոր արտահայտությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին:

«Տարօրինակ է լսել կոշտ արտահայտությունները Ջո Բայդենից, որը կոչ էր անում ռմբակոծել Հարավսլավիան և սպանել մարդկանց: Այնուամենայնիվ, պետության ղեկավարը պետք է սթափություն պահպանի»,- նշել է Կրեմլի խոսնակը:

Վարշավայում ուկրաինացի փախստականների հետ հանդիպմանն ԱՄՆ նախագահը Պուտինին անվանել էր «մսագործ»: