Պայմանագրերում ամրագրված են վճարման արժույթները. Շոլցը՝ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու պահանջի մասին

Գերմանիան շփման մեջ է ռուսական էներգակիրների գնորդների հետ։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ մեկնաբանելով ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու պահանջը։

«Մենք մինչ այժմ ելնում ենք նրանից, որ կնքված պայմանագրերը նախատեսում են վճարումներ եվրոյով կամ դոլարով: Մենք կապ ենք պահպանում այն ձեռնարկությունների հետ, որոնք գազ, նավթ և ածուխ են գնում։ Յուրաքանչյուր պայմանագրում ամրագրված է վճարման արժույթը, հիմնականում դա եվրոն է»,- ասել է Շոլցը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

Ռուբլով վճարման դեմ են հանդես եկել նաև Գերմանիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունները:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան կհրաժարվի բնական գազի մատակարարումների վճարումից դոլարով և եվրոյով, ու վճարները կընդունի ռուբլով: