Եվրոպան ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա. Բորել

Եվրոպան չի ցանկանում ավելի մեծ հակամարտություն, բայց ցանկանում է ամբողջ ուժով ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որպեսզի վերջինս վճարի իր արարքների համար: Այդ մասին հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Մենք աջակցում ենք Ուկրաինային՝ առանց սրելու լարվածությունը: Մենք չենք ցանկանում ավելի մեծ հակամարտություն, բայց միևնույն ժամանակ ցանկանում ենք ամբողջ ուժով ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որպեսզի նա վճարի իր արարքների համար»,- ասել է Բորելը՝ խոսելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության մասին: