ՌԴ և Ուկրաինայի տեղեկությունները միմյանց կորուստների վերաբերյալ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է իր զոհերի թիվը Ուկրաինայի մարտերում:

«Ցավոք սրտի, հատուկ ռազմական գործողության ընթացքում կորուստներ են լինում մեր ընկերների շրջանում։ Մինչ օրս զոհվել է 1351 զինծառայող, վիրավորվել՝ 3825-ը: Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն և հավելել.

«Մեկ ամսվա ընթացքում ուկրաինական զորքերի կորուստը կազմել է մոտ 30 հազար մարդ, այդ թվում՝ ավելի քան 14 հազարը՝ անդառնալի, իսկ մոտ 16 հազարը՝ սանիտարական»։

Ուկրաինական կողմն էլ ներկայացրել է կորուստների մասին իր տվյալները, որոնց համաձայն՝ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է մոտ 16100 զինվորական: Այդ մասին մարտի 25-ին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։