ԵՄ-ն կքննարկի պատժամիջոցների ռեժիմում բացերը փակելու ուղիները. Շառլ Միշել

Բրյուսելի գագաթնաժողովում ԵՄ առաջնորդները կքննարկեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմի բացերը փակելու ուղիները, այդ թվում՝ երրորդ երկրների հետ բանակցությունների միջոցով: Այդ մասին ուրբաթ հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ ԵՄ գագաթնաժողովին ժամանելուն պես։

«Մենք կշարունակենք պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ: Բայց նաև պետք է քննարկենք, թե ինչպես փակել բոլոր բացերը: Մենք պետք է բանակցենք երրորդ երկրների հետ, որպեսզի հնարավորություն չտանք նրանց մասնակցել սահմանափակումները շրջանցելու միջոցներին: Որոշ երրորդ երկրներ ուղղակիորեն կամ անուղղակիորեն Ռուսաստանին տրամադրում են պատժամիջոցները շրջանցելու ուղիներ»,- ասել է Շառլ Միշելը: