Սամեբա գյուղի մոտակայքում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր Թբիլիսիի ժամանակով 18:36-ին Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղի մոտակայքում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Նշենք, որ երեկ երեկոյան Սամեբայում ևս մեկ երկրաշարժ էր տեղի ունեցել, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել եր 4.0 մագնիտուդ։