Վարույթ են ընդունվել Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի բնակավայրերն արկակոծելու, Խրամորթի բնակչին վիրավորելու դեպքերի առթիվ հարուցված քրգործերը

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022 թ. մարտի 7-ին, մարտի 8-ին, մարտի 9-11-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի մերձակայքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից ազգային ատելության շարժառիթով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով զուգորդված ահաբեկչությամբ, պայթյունի, հրկիզման, մարդկային զոհեր, գույքային վնաս պատճառելու և հասարակական անվտանգությունը խախտելու՝ բնակչությանը ահաբեկելու նպատակով, տարբեր տրամաչափի ականանետային համակարգերի գործադրմամբ Ասկերանի շրջանի Փառուխ, Խրամորթ, Խնապատ, Նախիջևանիկ գյուղերի և Ասկերան քաղաքի վարչական տարածքները պարբերաբար արկակոծելու, Խրամորթ գյուղի բնակիչ Սուրեն Բաղրյանին բեկորային վիրավորում պատճառելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը:
 
Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է: