Ջոնսոնը դեմ է արտահայտվել Պուտինի հետ հարաբերությունների կարգավորմանը

Ջոնսոնը դեմ է արտահայտվել Պուտինի հետ հարաբերությունների կարգավորմանը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն Ուկրաինայում հատուկ գործողության ավարտից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհ չի տեսնում: Այդ մասին նա հայտարարել է Պահպանողական կուսակցության համագումարին:

«Այս ամենից հետո փորձել կարգավորել Պուտինի հետ հարաբերությունները, ինչպես դա արեցինք 2014 թ., կնշանակի կրկնել նույն սխալը»,- ասել է Բրիտանիայի վարչապետը: