Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղուլալիս գյուղում նախատեսվում է երկհարկանի շենքի առաջին հարկում կազմակերպել մանկապարտեզ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղուլալիս գյուղում նախատեսվում է երկհարկանի շենքի առաջին հարկում կազմակերպել մանկապարտեզ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղուլալիս գյուղում նախատեսվում է երկհարկանի շենքի առաջին հարկում կազմակերպել մանկապարտեզ, իսկ երկրորդում՝ դպրոց։

Մանկապարտեզի կառուցման մրցույթն արդեն հայտարարվել է 120 հազար լարիի չափով։ Նինոծմինդայի փոխքաղաքապետ Արմեն Բդոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հաղթող ընկերությունն է միայն տարածքի կահավորման պատասխանատուն, իսկ կահույքի համար մրցույթ կհայտարարվի ավելի ուշ։

Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ հաղթող ընկերությունը պետք է իր պարտավորությունները կատարի պայմանագրի ստորագրումից հետո 12 շաբաթվա ընթացքում։ Հայտերն ընդունվում են փետրվարի 11-14-ը։