Երբ է վերսկսվելու պայթյունից վնասված կորպուսի վերականգնումը

Երբ է վերսկսվելու պայթյունից վնասված կորպուսի վերականգնումը

Ախալցխայում կասեցվել է Ռուսթավելի 99 հասցեում գտնվող բնակելի շենքի վերականգնման գործընթացը, որը վնասվել էր 2020 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած պայթյունից։

Տան բնակիչները մտավախություն ունեն, որ իրենց տներ վերադարձը կրկին կհետաձգվի։ Տեղի բնակիչների հետ կապ հաստատելուց հետո մենք այս տեղեկատվությունը ճշտեցինք այն ընկերության հետ, որն աշխատում է շենքի ամրացման ուղղությամբ: «Նու Փրոջեքթ»-ն ասում է, որ իրենք չունեն համապատասխան վերականգնողական նյութեր, ուստի աշխատանքները դադարեցվել են, և գործընթացը կվերսկսվի մոտ մեկ շաբաթից: Նրանց խոսքով, մաքրման աշխատանքների առաջին փուլն արդեն ավարտված է։

Հիշեցնենք, որ Սամխարաուլիի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի եզրակացության համաձայն՝ շենքում պայթյունի պատճառը եղել է բնական գազի արտահոսքը։

Ախալցխայի քաղաքապետարանը վերականգնողական աշխատանքների մրցույթ է հայտարարել երեք անգամ։ Nu Project-ը աշխատանքները պետք է ավարտի մոտ երկու ամսում։