Այսօր Alt-Info Պահպանողական կուսակցությունը գրասենյակ է բացել Ախալցխայում

Այսօր Alt-Info Պահպանողական կուսակցությունը գրասենյակ է բացել Ախալցխայում

Այսօր Alt-Info կուսակցությունը գրասենյակ է բացել Ախալցխայում, որտեղ ներկա են եղել կուսակցության հիմնադիրները։

«Պահպանողական կուսակցության» գլխավոր քարտուղար Գեորգի Կարդավան ասում է, որ նրանք հովանավորներ ունեն Ռուսաստանից և Եվրոպայից։ Տարածաշրջանում «Պահպանողական կուսակցության» ծրագիրը ռուսական շուկայի բացումն է և ռուսական բիզնեսի բարգավաճումը Սամցխե-Ջավախքում։

Սիմոն Եգիաշվիլին լինելու է Ախալցխայի «Պահպանողական կուսակցության» ներկայացուցիչներից մեկը։ «Պահպանողական կուսակցությունը» ներկայումս ունի 25 գրասենյակ ողջ Վրաստանում և մինչև ամսվա վերջ նախատեսված է ընդամենը 85 գրասենյակ, այդ թվում՝ Ջավախքում և Բորժոմիում։

Հիշեցնենք, որ Alt Info-ն բազմիցս հայտնվել է փաստերը ստուգողների ուշադրության կենտրոնում՝ որպես ռուսական քարոզչության և ապատեղեկատվության տարածող: