Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածում

«Փետրվարի 15-ին Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել՝ պնդելով, որ փետրվարի 14-ին և 15-ին ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան և արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի լիակատար վերահսկողության ներքո»,-ասված է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։