G7-ի արտգործնախարարները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել 19.02.2022 Լրահոս Քաղաքական

G7-ի արտգործնախարարները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել		19.02.2022 Լրահոս Քաղաքական

Շաբաթ օրը անվտանգության հարցերով Մյունխենի համաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ G7-ի երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները մտահոգություն են հայտնել Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի կուտակման կապակցությամբ: Այս մասին ասված է բանակցությունների արդյունքներով հրապարակված համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք լրջորեն անհանգստացած ենք Ուկրաինայի հետ սահմանին, ապօրինի բռնակցված Ղրիմում եւ Բելառուսում Ռուսաստանի Դաշնության ռազմական ներկայության սպառնալից աճով։ Ռուսաստանի անհիմն եւ չարդարացված ռազմական կուտակումը, որը «սառը պատերազմից» հետո ամենամեծ տեղակայումն է եվրոպական մայրցամաքում, մարտահրավեր է համաշխարհային անվտանգությանն ու աշխարհակարգին»,-ընդգծվում է հայտարարության մեջ: