Թբիլիսիի բազմաբնակարան շենքում պայթյուն է տեղի ունեցել

Թբիլիսիի բազմաբնակարան շենքում պայթյուն է տեղի ունեցել

Թբիլիսիի Դիղոմի թաղամասի բնակելի շենքի 7-րդ հարկում պայթյուն է տեղի ունեցել։ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ վիրավորվել է մեկ մարդ։

Պայթյունի պատճառ կարող էր լինել բնական գազի արտահոսքը։

Հրդեհն արդեն մեկուսացվել է։ Տեղում մոբիլիզացվել են հրշեջ-փրկարարական խմբերը և շտապօգնության մեքենան։