Գյումրիում կայացել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի մարզային փուլը

Գյումրիում կայացել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի մարզային փուլը


Փետրվարի 12-ին Գյումրու թիվ 30 հիմնական դպրոցի մարզադահլիճում կայացել են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի Շիրակի մարզային փուլի մրցումները։

Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:

Այս միջոցառումը անց է կացվում առաջին անգամ և նպատակ ունի բնակչության շրջանում ձևավորել առողջ ապրելակերպ, ապահովել սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելու մատչելիությունը, ինչպես նաև խթանել սեղանի թենիս մարզաձևի մասսայականացմանն ու հետագա զարգացմանը։

Մինչև  փետրվարի 8-ը  Գյումրիում, Արթիկում, Անիում, Ախուրյանում, Աշոցքում և Ամասիայում անցկացվել են համայնքային փուլի  մրցումներ, որոնց մասնակցել է 117 մարդ։ Մարզային փուլին մասնակցել են ն համայնքային փուլում ուժեղագույն ճանաչվածները,  տղամարդկանց և կանանց  երկուական տարիքային խմբերում պայքարում որոշվել են հաղթողներն ու մրցանակակիրները։

Մրցումների արդյունքներով ձևավորվել է Շիրակի մարզի հավաքական թիմը, որը  կմասնակցի 2022 թվականի  մարտի 12-13-ը ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում անցկացվելիք  մրցաշարի հանրապետական եզրափակիչ փուլին։

Տպել

34 դիտում

Source link