Ախալցխայի սակրեբուլոյից ապօրինաբար հեռացված Թամար Աբուլաձեն վերադարձել է աշխատանքի

Ախալցխայի սակրեբուլոյից ապօրինաբար հեռացված Թամար Աբուլաձեն վերադարձել է աշխատանքի։ Սակրեբուլոյի ապարատի ղեկավարը փետրվարի 14-ին վերադարձել է իր պաշտոնին։
Ախալցխայի սակրեբուլոյի փոխնախագահ Դավիթ Տաբատաձեի խոսքով՝ իրենք գործը չեն բողոքարկել Թբիլիսիի վերաքննիչ դատարան։
Հիշեցնենք, որ սակրեբուլոյի ապարատի ղեկավարի հայցը տեղի դատարանը բավարարել է մասնակի։ Դատավորի խոսքով՝ ազատ արձակման որոշումը վերացվել է։ Ախալցխայի քաղաքային դատարանի որոշմամբ Թամար Աբուլաձեին հանձնարարվել է վերականգնվել պաշտոնում և փոխհատուցել պատճառված վնասը։