Վրաստանում մի շարք երկրաշարժեր են տեղի ունեցել

Վրաստանում մի շարք երկրաշարժեր են տեղի ունեցել

Երեկ Վրաստանի հարավում՝ Սամցխե-Ջավախքի շրջանում, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,2 մագնիտուդ։ Դրանից հետ մինչև 3,5 մագնիտուդով հետցնցումները շարունակվել են ողջ գիշեր։

Երկրաշարժի պատճառով տասը գյուղերի բնակիչներ ժամանակավորապես հոսանքազրկվել են։ Դմանիսիի մունիցիպալիտետի (Քվեմո Քարթլիի շրջան) Շահմարլո գյուղում բնակելի շենքի պատը փլուզվել է, տուժածներ չկան։

«Ջավախքում երկրաշարժերն ավելի հաճախ են տեղի ունենում, քան Վրաստանի ցանկացած այլ շրջաններում։ Հատկապես, երբ խոսքը վերաբերում է Սամցխե-Ջավախքի տարածաշրջանին և Ջավախքի հրաբխային լեռնաշղթային», — ասում է Երկրաբանության ինստիտուտի և Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տնօրեն Թեյա Գոդոլաձեն: Նա նաև ընդգծեց, որ հաճախակի և փոքր երկրաշարժերը լավ ցուցանիշ են, քանզի դրանք օգնում են, որ մեկ ուժեղ երկրաշարժ չլինի։