Մարտի 1-ից Վրաստանում մեղմացվում են COVID-ի դեմ կանոնակարգերը

Մարտի 1-ից Վրաստանում մեղմացվելու են COVID-ի կանոնակարգերը։ Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ փակ տարածքներում մեկ սեղանի շուրջ թույլատրված անձանց թիվը կավելացվի մինչև 10-ի, բաց տարածքներում՝ մինչև 15-ի։
Ռեստորանների, բարերի, առևտրի կենտրոնների և այլ օբյեկտների մուտքի մոտ քաղաքացիների ջերմությունը չի չափվի։
Միաժամանակ հանվում է հարսանիքների և հոգեհանգստյան արարողությունների անցկացման սահմանափակումը։
Միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գիորգի Գիբրաձեի խոսքով, հնարավոր է, որ մոտ ապագայում երկիրը չեղարկի պաշտպանիչ բժշկական դիմակների դրսում պարտադիր կրումը պահանջող կանոնակարգը։