Կանադան, Ավստրալիան և Ճապոնիան պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ

Կանադան, Ավստրալիան և Ճապոնիան միանում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին Վլադիմիր Պուտինի կողմից Դոնեցկի եւ Լուգանցկի ճանաչումից հետո։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն տեղի ունեցածը որակել է որպես ՄԱԿ-ի կանոնադրության խախտում։
«Ճանաչումը ՄԱԿ-ի կանոնադրությամբ Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների խախտում է։ Կանադան նաև դատապարտում է ռուս զինվորականների գործողությունները, ներառյալ Ուկրաինա առաջխաղացման հրամանները, ինչը ակնհայտորեն հարձակում է Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա»,- ասել է Թրյուդոն։
Այս կապակցությամբ Օտտավան իր քաղաքացիների համար արգելք է մտցնում տվյալ շրջանների հետ ֆինանսական գործարքների համար, պատժամիջոցները տարածվում են Ռուսաստանի սուվերեն պարտքի վրա: Պատժամիջոցների առաջին փաթեթը ներառում է երկու ռուսական բանկ, որոնց անունները չեն նշվում։
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդա հորդորեց Ռուսաստանին «վերադառնալ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման դիվանագիտական քայլերին»։ Նրա խոսքով տվյալ շրջանների անկախության ճանաչումը «Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում է»։