Արցախում զինծառայող է վիրավորվել

Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ զինծառայող է վիրավորվել։ Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 15-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, շփման գծի արևելյան ուղղությամբ։
Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով զինծառայող Խաչատուր Խաչատրյանը հրազենային վնասվածք է ստացել։
Բժիշկները վիրավոր զինծառայողի վիճակը գնահատում են կայուն ծանր։
Միջադեպի մասին տեղեկությունն անմիջապես փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը։
Այս պահին շփման գծում իրավիճակը կայուն է։