Ռուսաստանի կողմից ապագայում ցանկացած ագրեսիա կունենա բարձր գին և շատ լուրջ քաղաքական և տնտեսական հետևանքներ Ռուսաստանի համար, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը

Ռուսաստանի կողմից ապագայում ցանկացած ագրեսիա կունենա բարձր գին և շատ լուրջ քաղաքական և տնտեսական հետևանքներ Ռուսաստանի համար, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսում։ Նրա խոսքով՝ Վրաստանն ու Ուկրաինան իրենք իրավունք ունեն ընտրել իրենց դաշնակիցներին, իսկ Ռուսաստանը իրավունք չունի նրանց թելադրել այդ ընտրությունը։ «Մենք պայմանավորվեցինք, որ ՆԱՏՕ-ն շատ զգոն է լինելու հետագա էսկալացիայից խուսափելու համար։ Ռուսաստանի կողմից ապագայում ցանկացած ագրեսիա կունենա բարձր գին և շատ լուրջ քաղաքական և տնտեսական հետևանքներ Ռոււսաստանի համար։ Վրաստանն ու Ուկրաինան իրենք իրավունք ունեն ընտրել իրենց դաշնակիցներին, իսկ Ռուսաստանն իրավունք չունի նրանց թելադրել այդ ընտրությունը։ Մենք մերժում ենք Եվրոպայի վրա ազդելու ցանկացած գաղափար»,- ասել է Ստոլտենբերգը։